Մեր մասին

Բարի գալուստ RicհArt (ՌիչԱրտ) ընկերության պաշտոնական կայք: Այստեղ դուք կարող եք գտնել բոլոր տեղեկությունները մեր ընկերության և մեր կողմից առաջարկվող ծառայությունների մասին:

RichArt ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2020 թվականին: Ընկերությունը զբաղվում է բջջային հեռախոսների և պահեստամասերի մեծածախ վաճառքով: Սա կատարյալ վայր է թե՛ բոլորովին նոր, թե՛ նախկինում օգտագործված բջջային հեռախոսներ գտնելու համար՝ լավագույն առաջարկներով:

RichArt-ն առաջարկում է ոչ միայն հեռախոսներ, այլ նաև օրիգինալ LCD էկրանների լայն ընտրանի, որոնք արտադրվում են համապատասխան բրենդների պաշտոնական գործարաններում:

Պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետների հատուկ թիմը կատարում է նաև օգտագործված հեռախոսների թեստավորում և ըստ չափորոշիչների գնահատում։

Ինչպե՞ս է կատարվում թեստավորման և գնահատման գործընթացը:

Օգտագործված հեռախոսների թեստավորումն ու դասակարգումը ներառում է 4 փուլ․

  1. Բջջային հեռախոսների տեսակավորում։Մեր մասնագետները ըստ արտաքին տեսքի տեսակավորում են հեռախոսները՝ հաշվի առնելով խազերը, քերծվածքները, վնասվածքներն ու դեֆորմացիաները։
  2. Թեստավորում։Գնահատման գործընթացի կարևորագույն փուլը թեստավորումն է։ Այս փուլում մասնագետները թեստավորում են յուրաքանչյուր սարքավորման ամբողջ ֆունկցիոնալը։
  3. Հիշողության մաքրում։Այս փուլում հեռախոսի ներքին հիշողությունը մաքրվում է՝ բերվելով գործարանային վիճակի, ինչը հնարավորություն է տալիս նոր օգտատիրոջը համապատասխանեցնել հեռախոսի կարգավորումները իրեն հարմար ձևով։
  4. Գնահատում և դասակարգում։Այս փուլը վերջինն է, քանի որ հեռախոսները դասակարգվում են ըստ A, B, C և D կարգերի ըստ արտաքին տեսքի և ֆունկցիոնալ վիճակի։ Դասակարգման այս չորս տեսակներին կարող եք ծանոթանալ այս էջում։

Արագ առաքում

Լավագույն որակ

Անվճար վերադարձ